Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հայաստան
Արամ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ։
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Արամ Արայի Ղուկասյանի կենսագրությունը
Ծնվել է 1993 թվականի օգոստոսի 1-ին Արմավիրի մարզի Արաքս գյուղում:
Աշխատանքային գործունեություն
2023-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ,
2021-2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
2019-2021թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ,
2018-2019թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ։
Կրթություն
2017 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2019 թվականին նույն բուհի մագիստրատուրան:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
2011-2013թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած չէ:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը