ՌԴ ուղղափառ եկեղեցում Նիժնի Նովգորոդի մարզը «վերացող տարածաշրջան» են անվանել
Ռուսաստան
Ռուս ուղղափառ եկեղեցու Նիժնի Նովգորոդի և Արզամասի միտրոպոլիտ Գեորգին հայտարարել է, որ Նիժնի Նովգորոդի մարզը վերածվում է «վերացող տարածաշրջանի»՝ բնակչության կրճատման պատճառով։ NN.RU-ի փոխանցմամբ՝ նա կարծիք է հայտնել, որ հիմնական պատճառը երիտասարդների կարիերային առաջնահերթություն տալն է ընտանիք կազմելու փոխարեն։
Հոգևորականի խոսքով՝ հասարակությունում առաջնահերթությունները փոխվել են․ երիտասարդների համար ընտանիք ստեղծելն ու երեխաներ ունենալը հաճախ երկրորդ պլան են մղվում՝ զիջելով մասնագիտական առաջխաղացմանը։ Նրա գնահատմամբ՝ ձևավորվել է «էգոիստական մտածելակերպ», երբ մարդիկ կենտրոնանում են անձնական հաջողության վրա։ Միտրոպոլիտը նաև նշել է, որ բնակչության նվազմանը նպաստում է գյուղերից քաղաքներ արտագաղթը և եկամտի որոնումը։
Ավելի վաղ Եկատերինբուրգի միտրոպոլիտ Եվգենին կոչ էր արել ռուսաստանցիներին օրինակ վերցնել «Սիմփսոններ» մուլտսերիալից՝ նշելով, որ այն ներկայացնում է ավանդական արժեքներ և բազմազավակ ընտանիքի գաղափար։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը