Հատուկ ռազմական գործողության նպատակը երկարատև խաղաղության ապահովումն է. Մեդվեդև
Ռուսաստան
Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության նպատակը երկարատև խաղաղության և կայունության ապահովումն է, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է TASS-ը։
Սվերդլովսկի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Մեդվեդևը նշել է, որ, չնայած ռազմական գործողությանը, երկրում շարունակվում է զարգացման և տեխնոլոգիական առաջընթացի գործընթացը։ Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողությունը «անշուշտ կհասցվի ավարտին», իսկ դրա հիմնական նպատակը «երկար տարիների խաղաղության, կայունության և երկրի խաղաղ զարգացման ապահովումն է»։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը