Բլիթների և ալկոհոլի համադրությունը վտանգավոր է լյարդի համար . բժիշկ
Հասարակություն
Բլիթների և ալկոհոլի միաժամանակյա օգտագործումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը։ Այս մասին «Газетой.Ru»-ին տված հարցազրույցում հայտարարել է գաստրոէնտերոլոգ Եկատերինա Միրոնովան՝ ընդգծելով, որ նման համադրությունը զգալիորեն մեծացնում է լյարդի և ենթաստամոքսային գեղձի ծանրաբեռնվածությունը։
Բժշկի խոսքով՝ մարսողական համակարգը ստիպված է միաժամանակ մշակել ածխաջրեր, ճարպեր և ալկոհոլ, ինչը կրկնակի բեռ է ստեղծում օրգանիզմի համար։ Դա կարող է բարձրացնել սուր վիճակների, այդ թվում՝ պանկրեատիտի զարգացման ռիսկը և սրել արդեն առկա քրոնիկ հիվանդությունները։ Միրոնովան հատկապես վտանգավոր է համարել նման համադրությունը գաստրիտ, ածխաջրային փոխանակության խանգարումներ և լյարդի ճարպային հիվանդություն ունեցող անձանց համար։
Ռիսկերը նվազեցնելու նպատակով մասնագետը խորհուրդ է տվել նախ ուտել բլիթները, ընտրել ոչ քաղցր միջուկներ և ալկոհոլ օգտագործելիս ավելի շատ ջուր խմել։ Նա նաև առաջարկել է խուսափել ուժեղ, քաղցր և գազավորված ալկոհոլային խմիչքներից՝ նախընտրելով չոր գինի կամ ընդհանրապես հրաժարվել ալկոհոլից՝ այն փոխարինելով թեյով կամ մորսով։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru