Նեթանյահուն սպառնացել է Իրանին «աներևակայելի» պատասխանով
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել է Իրանին «աներևակայելի» պատասխանով, եթե Իսլամական Հանրապետության իշխանությունները որոշեն կանխարգելիչ կերպով հարձակվել հրեական պետության վրա։
«Ես իմ ընկերոջը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բացատրեցի այն սկզբունքները, որոնցով, Իսրայելի տեսանկյունից, պետք է առաջնորդվեն Իրանի հետ բանակցությունների ժամանակ։ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Մեկ բան հաստատ է. եթե այաթոլլաները սխալ թույլ տան և հարձակվեն մեզ վրա, նրանք կբախվեն այնպիսի պատասխանի, որ նույնիսկ չեն կարող պատկերացնել», - ասել է երկրի վարչապետը։
Նեթանյահուի հայտարարությունը հնչել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական ուժի կուտակման ֆոնին, երբ, զուգահեռաբար, ամերիկացիներն ու իրանցիները բանակցություններ են վարում միջուկային համաձայնագրի շուրջ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru