Արաբական գարունն Աֆրիկան վերածել է ահաբեկիչների ապաստարանի. Քլինթոն
Մերձավոր Արևելք
Արաբական հեղափոխություններն ու Մալիում ստեղծված անկայուն իրավիճակը Հյուսիսային Աֆրիկան վերածել են ահաբեկիչների ապաստարանի, ովքեր փորձում են իրենց ազդեցությունը հաստատել այդ տարածաշրջանում. չորեքշաբթի օրը սենատում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Հարձակումները, որոնց մենք ենթարկվեցինք (Բենղազիում ԱՄՆ-ի դեսպանի սպանությունը), հենց այնպես տեղի չեն ունեցել: Արաբական հեղափոխությունները փոխեցին տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, իսկ Մալիում անկայուն իրավիճակն այդ երկիրը վերածեց ահաբեկիչների ապաստարանի, ովքեր մտադիր են ավելի ամրապնդել իրենց ազդեցությունն ու նոր հարձակումներ գործել: Նման հարձակումների օրինակ է վերջերս Ալժիրում տեղի ունեցած ահաբեկչությունը»,-ասել է Քլինթոնը. մեջբերում է Риа Новости-ն:
Մալիում վերջին շրջանում իրավիճակը գնալով սրվում է: Զինված խմբավորումների գրոհայինները հարձակումներ են ձեռնարկում կառավարական զորքերի վրա երկրի կենտրոնական հատվածներում:
Մալիին օգնության են հասել ֆրանսիական զինվորականները: Ներկայումս 2 հազար ֆրանսիացի զինծառայող է գտնվում Մալիում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ