Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «IAEA»-ի ղեկավարի հետ՝ ընդգծելով Իրանի հարցի դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը
Աշխարհ
Փետրվարի 19-ին Վիեննայում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի մշտական ներկայացուցիչները միջազգային կազմակերպություններում հանդիպել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ՝ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ինչպես հաղորդում է TASS-ը, կողմերը Գրոսիին փոխանցել են Իրանի վերաբերյալ իրենց համատեղ հայտարարությունները՝ ընդգծելով առկա խնդիրների բացառապես դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը։
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը նշել է, որ հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել խնդրի խաղաղ կարգավորմանը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը