Վենեսուելայի խորհրդարանը քաղաքական բանտարկյալների համաներման մասին օրենք է ընդունել
Աշխարհ
Վենեսուելայի Ազգային ժողովը (խորհրդարանը) միաձայն ընդունել է «Ժողովրդավարական համակեցության համար համաներման մասին» օրենքը, որը նախատեսում է 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի օրենքի ուժի մեջ մտնելը դատապարտված քաղբանտարկյալների ազատ արձակումը։
«Ժողովրդավարական համակեցության համար համաներման մասին օրենքը միաձայն ընդունվել է խորհրդարանի անդամների կողմից», – քվեարկությունից հետո Venezolana de Television-ի եթերում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։
Համընդհանուր համաներման նախաձեռնությունը 2026 թվականի հունվարի վերջին հայտարարեց Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը։Ռոդրիգեսի խոսքով՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է նպաստի ազգային հաշտեցմանը, խաղաղությանը և ժողովրդավարական բարեփոխումներին հանրապետությունում։
Մարդկության դեմ ծանր հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների, կանխամտածված սպանության, կոռուպցիայի և թմրանյութերի ապօրինի շրջանառության համար դատապարտված բանտարկյալները չեն կարող օգտվել համաներման իրավունքից։
Օրենքն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց և Պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը