IAEA-ն նպաստում է Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնության ստեղծմանը
Աշխարհ
Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (IAEA) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ գործակալության ներկայիս նպատակն է ստեղծել պայմաններ Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնության համար՝ ուժի կիրառումը բացառելու համար, հաղորդում է Sputnik International-ը։
Գրոսիի խոսքով՝ IAEA-ն չի կարող լինել որևէ ռազմական պլանի մաս, և իր առաքելությունը խաղաղության և միջազգային անվտանգության ապահովումն է։ Նա նշեց, որ գործակալության ինսպեկտորները պատրաստ են վերականգնել նախկինում Իրանի կողմից դադարեցված ստուգումները, ինչպես նաև հույս հայտնեց մոտ ապագայում հասանելիություն ունենալ վնասված միջուկային օբյեկտներում։
Նա ընդգծեց, որ Իրանի միջուկային և տեխնոլոգիական գործունեությունը կարևոր է երկրի համար, սակայն ԱՄՆ-ի դիրքորոշումը հստակ է՝ նախագահ Դոնալդ Թրամփը որոշ «կարմիր գծեր» է սահմանել։ Գրոսիի խոսքով՝ գործակալության և Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ ջանքեր են գործադրում երկխոսության համար։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը