Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն Մալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր է COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով Հրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում» Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ Լույս չի լինի. հասցեներ Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին COP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում Հրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվել 

Դպրոցի նկատմամբ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ․ տնօրենին տրվել է կարգադրագիր

Հայաստան

ՀՀ կրթության տեսչական մարմնից հայտնում են, որ դիմումատուի կողմից  Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի «Թեժ գիծ» հեռախոսակապով ներկայացվել է տեղեկատվություն՝ սովորողի իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ։

«Դիմումատուն նշել է, որ իր որդին դասերի ընթացքում երբեմն վատ է զգում և դուրս է գալիս դասասենյակից, սակայն բացակայած օրերին նշանակվում են ցածր գնահատականներ կամ գնահատականներ են նշանակվում առանց դաս պատասխանելու։

Դիմումում բարձրացվել են նաև հետևյալ հարցերը՝

  • ուսուցիչների կողմից տնային հանձնարարությունների կատարման նկատմամբ հետևողականության ապահովումը,
  • համապատասխան գրավոր աշխատանքների տրամադրումը,
  • ուսուցման գործընթացում հոգեբանի ներգրավման անհրաժեշտությունը՝ դասերի ընթացքում սովորողների հնարավոր ճնշված լինելու հանգամանքով պայմանավորված,
  • առարկայական ծրագրերի կատարման արդյունավետությունը, սովորողի նվազագույն գիտելիքների ապահովումը,
  • մշակութային միջոցառումների կազմակերպման հետևողականությունը։ Հիմք ընդունելով ներկայացված տեղեկատվությունը՝ Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով դպրոցի նկատմամբ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ։

Վարույթի ընթացքում որպես փորձագետ ներգրավվել է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի հոգեբանը։

Վարույթի ընթացքում ուսումնասիրվել են՝

  • էլեկտրոնային դասամատյանը,
  • դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը,
  • դասալսումների արձանագրությունները,
  • սովորողի թեմատիկ և գործնական աշխատանքները,
  • դասղեկի աշխատանքային ծրագիրը և հաշվետվությունները,
  • դպրոցի և ծնողի միջև կնքված պայմանագիրը,
  • մեթոդական միավորումների արձանագրությունները։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ սովորողի ամփոփիչ և գործնական գրավոր աշխատանքների գնահատականները համընկնում են էլեկտրոնային մատյանում գրանցված տվյալների հետ։ Մաթեմատիկայի ուսուցչի պարզաբանմամբ՝ «Հանրահաշիվ» առարկայից մեկ գնահատականի փոփոխությունը պայմանավորված է եղել նույն անունով երկու սովորողների առկայությամբ, և կատարվել է սահմանված ժամկետում։ «Հասարակագիտություն» առարկայի մասով գնահատականի փոփոխություն չի արձանագրվել, իսկ բացակայությունը փոխարինվել է գնահատականով՝ գործող կարգին համապատասխան։ Տնային աշխատանքների և ուսուցման կազմակերպման հարցը Դպրոցի տնօրինությունը պարզաբանել է, որ «Իմ դպրոց» հարթակում տնային հանձնարարությունների տեղադրումը պարտադիր չէ։

Պարտադիր է էլեկտրոնային մատյանի լրացումը emis.am կայքի «Էլեկտրոնային օրագիր» բաժնում, որտեղ արտացոլվում են դասի թեմաները, տնային հանձնարարությունները, գնահատականները և բացակայությունները։ Ուսուցիչներիը ներկայացրել են, որ կիրառվում են քարտային և թեմատիկ մեթոդներ, տրամադրվում են գրավոր առաջադրանքներ, իրականացվում են փոխադարձ դասալսումներ և վերահսկողություն մեթոդական միավորումների շրջանակում։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ դպրոցում հոգեբանի հաստիքը թափուր է։ Սովորողների շրջանում իրականացված հարցաթերթիկների կիրառման արդյունքներով՝

  • սովորողների 50 %-ը կիրառվող մեթոդը գնահատել է արդյունավետ,
  • 50 %-ը՝ քիչ արդյունավետ,
  • բոլոր 14 սովորողները դպրոցը գնահատել են որպես ապահով միջավայր։

Սովորողների ճնշված լինելու վերաբերյալ փաստական տվյալներ չեն արձանագրվել։ Վարույթի ընթացքում հաստատվել է, որ դպրոցում հոգեբանի հաստիքը թափուր է, ինչի հետևանքով չեն իրականացվում հոգեբանի պաշտոնին վերապահված գործառույթները։

Վերոնշյալը հակասում է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի պահանջներին՝ մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկի և պաշտոնային պարտականությունների մասով։ Միաժամանակ, վարույթի ընթացքում սովորողի գնահատման գործընթացում իրավական նորմերի խախտումներ չեն արձանագրվել։

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածով և 54-րդ հոդվածի 1-ին մասով՝ ուսումնական հաստատությանը, ի դեմս տնօրենի, տրվել է կարգադրագիր․ Կազմակերպել աշխատանք սովորողի և նրա ծնողի հետ՝ սովորողի կրթական առաջընթացին աջակցելու և համագործակցությունն ամրապնդելու նպատակով։

Կազմակերպել ծնողական ժողով՝ պարզելու կիրառվող ուսուցման մեթոդների վերաբերյալ ծնողների դիրքորոշումները և ապահովելու արդյունավետ հաղորդակցություն։ Ապահովել դպրոցում հոգեբանի հաստիքի համալրումը՝ ուսուցման գործընթացում սովորողներին մասնագիտական աջակցություն տրամադրելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտինՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնել
Ամենադիտված