Վախենում եմ, որ ԱՄՆ-ն կարող է հանկարծ լքել ռուս-ուկրաինական խաղաղ բանակցությունները. Օրբան
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ ԵՄ առաջնորդների կողմից ԱՄՆ-ի ջանքերի խափանումը Ուկրաինայի կարգավորման ուղղությամբ կարող է ստիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին լքել բանակցային գործընթացը, հաղորդում է TASS-ը։
«Վախենում եմ, որ ԱՄՆ-ն կարող է հանկարծ լքել ռուս-ուկրաինական խաղաղ բանակցությունները», – նշել է Օրբանը «Խաղաղության խորհրդի» առաջին նիստից հետո։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է առաջարկել խաղաղ նախաձեռնություններ, պահպանել կապը Ռուսաստանի հետ և վարել բանակցություններ, մինչդեռ որոշ եվրոպացի առաջնորդներ կողմ են երկար հակամարտության պահպանմանը։
Օրբանը հավելել է, որ իր հանդիպումների ընթացքում ամերիկացի գործընկերներին կոչ է արել շարունակել ջանքերը հակամարտության կարգավորման համար, հակառակ դեպքում պատերազմը երկար կշարունակվի. «Չգիտեմ, թե ինչպես կարելի է կանգնեցնել պատերազմը առանց ԱՄՆ-ի», – ընդգծել է նա։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը