Թալիբները օրինականացրել են ընտանեկան բռնությունը՝ ամուսիններին թույլ տալով ծեծել իրենց կանանց
Աշխարհ
«Թալիբանը», որը վերահսկում է Աֆղանստանի տարածքը, ընդունել է նոր օրենք, որը փաստացի օրինականացնում է կանանց նկատմամբ բռնությունը, հաղորդում է Daily Mail-ը։
Խմբի կողմից հրապարակված նոր քրեական օրենսգրքի համաձայն՝ ամուսիններին թույլատրվում է ֆիզիկական ուժ կիրառել իրենց կանանց նկատմամբ, եթե դա լուրջ վնասվածքներ չի պատճառում։
«Թալիբանի» գերագույն առաջնորդ Հիբաթուլլահ Ախունզադայի կողմից հաստատված այս 90 էջանոց օրենսգիրքը ներմուծում է տարբերակված պատժի համակարգ՝ հիմնված հանցագործի սոցիալական կարգավիճակի վրա։
Օրենսգրքի 9-րդ հոդվածը աֆղանական հասարակությունը բաժանում է չորս կատեգորիայի՝ կրոնական գիտնականներ (ուլեմա), էլիտայի անդամներ (աշրաֆ), միջին խավ և ստորին խավ։
Մասնագետների կարծիքով՝ նման դասակարգումը ստեղծում է հիերարխիկ համակարգ, որում, ըստ էության, վերականգնվում է «ազատների» և «ստրուկների» միջև բաժանումը, և կանայք փաստացի հավասարեցվում են ստրուկների հետ։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը