Մեր նպատակը ԵՄ ամբողջական անդամակցությունն է, ոչ թե մասնակի կամ կիսատ ձևաչափերը․ Իգոր Ժովկվա
Աշխարհ
Կիևը մերժում է «մեղմ» կամ «սահմանափակ» ԵՄ անդամակցության ցանկացած առաջարկ, հայտնում է Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի փոխտնօրեն Իգոր Ժովկվան։
«Մեր նպատակն ամբողջական անդամակցությունն է, ոչ թե մասնակի կամ կիսատ ձևաչափերը», — ասել է Ժովկվան RBC-Ukraine-ին տված հարցազրույցում։ Նա նաև հայտնել է, որ ակնկալում է քաղաքական որոշում Ուկրաինայի ԵՄ-ին միացման վերաբերյալ մինչև 2027 թվականը, գրում է TASS-ը։
Նախատեսվում է, որ անդամակցության գործընթացը կլինեն յուրահատուկ, և այն կարող է ներառել որոշ «վաղաժամկետ» արտոնություններ որոշ ոլորտների համար կամ սահմանափակ քվեարկության իրավունք որոշ հարցերում, սակայն այս բոլորը չեն ազդի երկրի արտաքին քաղաքականության և անվտանգության վրա։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը