Զելենսկին բացահայտել է՝ ինչ զիջումների է պատրաստ գնալ Ուկրաինան
Աշխարհ
Ուկրաինան պատրաստ է «իրական փոխզիջումների», բայց ոչ իր ինքնիշխանության և անկախության հաշվին։ Այս մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Kyodo News-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է իր Telegram ալիքում։
«Մենք պատրաստ ենք իրական փոխզիջումների։ Բայց ոչ մեր անկախության և ինքնիշխանության հաշվին։ Մենք պատրաստ ենք խոսել փոխզիջումների մասին Միացյալ Նահանգների հետ։ Բայց մենք պատրաստ չենք ռուսներից բազմիցս ուլտիմատումներ ստանալ», - ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի փոխզիջումը երկխոսության գնալու պատրաստակամությունն է։ «Կիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ՝ հիմնվելով «կանգնել այնտեղ, որտեղ կանգնած ենք» սկզբունքի վրա», -ընդգծել է քաղաքական գործիչը։ Զելենսկին հարցրել է՝ իսկ ինչ զիջումների է պատրաստ գնալ Ռուսաստանը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը