Աննա Հակոբյանը Տեխասում հանդիպել է վանականների հետ (տեսանյութ)
Հասարակություն
Աննա Հակոբյանը Տեխասում հանդիպել է վանական Բհիկխու Պանակարայի և նրա հոգևոր եղբայրների հետ։
Փաշինյանի տիկնոջը տպավորել է վանականների՝ 112 օր շարունակ ոտքով ուխտագնացությունը՝ Տեխասից մինչև Վաշինգտոն։
«Այս լուսավոր մարդիկ «Քայլերթ հանուն խաղաղության» (Walk for Peace) նախաձեռնության շրջանակում կատարել են անհավանական մի ուխտագնացություն. 112 օր շարունակ ոտքով անցնելով ավելի քան 2300 մղոն՝ նրանք իրենց քայլերթը մեկնարկել են 2025 թ. հոկտեմբերի 26-ին Տեխասից և այն հաղթականորեն եզրափակել 2026 թ. փետրվարի 12-ին Վաշինգտոնում։
Հատկանշական է, որ վանականներն ընդամենը օրեր առաջ՝ փետրվարի 14-ին էին վերադարձել իրենց հարազատ տաճար՝ ամփոփելու այդ բացառիկ առաքելությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութն՝ այստեղ


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը