Մհեր Գրիգորյանը և Դանիար Իմանալիևը անդրադարձել են մակրոտնտեսական ցուցանիշներին
Տնտեսություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիար Իմանալիևին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2025 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների արձանագրած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, տնտեսական աճի միտումներին, ինչպես նաև արտաքին առևտրի դինամիկային։
Կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային տնտեսական զարգացումների և գլոբալ մարտահրավերների հնարավոր ազդեցությունների շուրջ՝ ընդգծելով ԵԱՏՄ շրջանակում համակարգված քաղաքականության կարևորությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ