Գյումրիում 4-5 հոգի մեքենայից իջնելով՝ դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի. «Առավոտ»
Հասարակություն
Aravot-ի տեղեկություններով, այսօր կեսօրին Գյումրու կենտրոնական Վազգեն Սարգսյան փողոցի կանգառում տրանսպորտի սպասող մարդկանց աչքի առաջ դանակահարություն է տեղի ունեցել․ կանգնել է մի մեքենա, որից 4-5 հոգի դանակներով զինված իջնելով ՝ հարձակվել են կանգառում կանգնած մի երիտասարդի վրա՝ նրան տարբեր մարմնական վնասվածքներ պատճառելով։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 1996 թվականին ծնված Հ․Մ․-ն ՝ մարմնի տարբեր՝ գլխի, դաստակի, սրունքի ու հետույքի հատվածներում կտրող-ծակող վերքերով ու քերծվածքներով։ Նրան վիրահատության են ենթարկել, վիճակը գնահատվում է կայուն։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը