Իշխանությունները սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություններն այնքան հպարտանալու բան չունեն, որ անթաքույց սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով՝ հույս ունենալով, որ իրենց էլեկտորատը կարող է չհիշել, թե դա ում ժամանակ է ստեղծվել։ Խոսքը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասին է: Նա նախօրեին տեսանյութ էր հրապարակել Դիլիջանում գործող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մասին։
«Ձեզ եմ ներկայացնում պաշտպանության նախարարության ընձեռած հերթական հնարավորությունները եւ մեր կատարած փոփոխությունների արդյունքները»,- գրել է Պապիկյանը` տեսանյութին կից, որում պատմում է, թե ինչ հնարավորություններ է վարժարանն ընձեռում բարձր դասարանի աշակերտներին, եւ ինչ ծրագրեր են իրենք իրականացնում։ Սակայն խնդիրն այն է, որ այդ վարժարանը ոչ թե ներկայիս իշխանություններն են կառուցել, այլ դա հիմնադրվել է 2017 թվականին՝ Սերժ Սարգսյանի ժամանակ։
Ընդ որում՝ Երեւանում գործող վարժարանի մասնաճյուղը ժամանակին, երբ Դիլիջանում էին վերաբացում, ընդդիմադիրները եւ հատկապես Փաշինյանը քննադատում էին, թե պետությունն ավելորդ ծախս է անում։ Ի դեպ, այս վարժարանում սովորող աշակերտները հետագայում ընդունվում են ռազմական ինստիտուտներ։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը