«ՄԵԳԱ ԹՐԵՅԴ»–ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Տնտեսություն
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, քաղաքացու դիմումի-բողոքի հիման վրա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան 143 հասցեում գործող բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող դիզելային վառելիքի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։
Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ