Թրամփի նոր մաքսատուրքերը կտևեն 150 օր
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն փետրվարի 24-ին և ուժի մեջ կմնան 150 օր, հայտարարել է Սպիտակ տունը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ստորագրել է գործադիր հրամանագիր, որով աշխարհի բոլոր երկրների համար սահմանվում են 10% ներմուծման մաքսատուրքեր։ «Այս գործադիր հրամանագիրը սահմանում է 10% արժեքային ներմուծման մաքսատուրք Միացյալ Նահանգներ մտնող ապրանքների վրա 150 օրվա ընթացքում։
Ժամանակավոր ներմուծման մաքսատուրքը ուժի մեջ կմտնի փետրվարի 24-ին, Արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 00:01-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 08:01-ին),- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Ուրբաթ օրը ԱՄՆ Գերագույն դատարանը որոշեց, որ «Արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքը, որը Թրամփը օգտագործել է ներմուծման մաքսատուրքեր սահմանելու համար, խոչընդոտում է իրեն դա անել: ԱՄՆ նախագահը դատարանի որոշումը անվանել է ամոթալի և նշել, որ ինքն ունի պահուստային ծրագիր:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը