Իսրայելի տարածքային ընդլայնումը Մերձավոր Արևելքում ընդունելի կլիներ․ Իսրայելում ԱՄՆ դեսպան
Աշխարհ
Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին, հայտարարել է, որ առարկություն չէր ունենա, եթե Իսրայելը տարածքային ընդլայնում իրականացներ Մերձավոր Արևելքում՝ շեշտելով հրեական ժողովրդի «պատմական իրավունքը» այդ հողերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Պահպանողական մեկնաբան Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում Հաքաբին, հղում անելով աստվածաշնչյան մեկնաբանություններին, ասել է, որ «լավ կլիներ, եթե նրանք վերցնեին այդ ամենը»՝ խոսքը վերագրելով այն աշխարհագրական գոտուն, որը ներառում է ներկայիս Լիբանանը, Սիրիան, Հորդանանը և Սաուդյան Արաբիայի հատվածներ։
Հետագայում դեսպանը մեղմել է իր ձևակերպումը՝ այն անվանելով «որոշ չափով չափազանցված հայտարարություն», սակայն չի բացառել, որ եթե Իսրայելը հարձակման ենթարկվի և հաղթի պատերազմում, տարածքային հարցը կարող է դառնալ «այլ քննարկման թեմա»։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը