Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կրասնոդարի երկրամասում տուժած կա
Ռուսաստան
Կրասնոդարի երկրամասը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, որի հետևանքով տուժել է մեկ տեղացի բնակիչ։ Տեղեկությունը հրապարակել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը՝ նշելով, որ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։
Հարձակումը թիրախավորել է Սևերսկի շրջանի Իլսկի բնակավայրը։ Վնասվել են մասնավոր տների տանիքներ, ցանկապատեր և պատուհանների ապակիներ։ Տեղական իշխանությունները ներկայում գնահատում են պատճառված վնասի ծավալը և խոստացել են աջակցել բնակիչներին գույքի վերականգնման հարցում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ փետրվարի 21-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը տասնյակ անօդաչու սարքեր են արձակել Ռուսաստանի տարբեր շրջանների ուղղությամբ։ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ընդհանուր առմամբ 77 անօդաչու, որոնց զգալի մասը ոչնչացվել է հենց Կրասնոդարի երկրամասի տարածքում։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը