Ռուսաստանը սպառնում է պատասխան քայլերով, եթե Հարավային Կորեան միանա PURL ծրագրին
Ռուսաստան
Ռուսաստանը ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել, եթե Հարավային Կորեան միանա Ուկրաինային ռազմական մատակարարումների PURL ծրագրին (Prioritized Ukraine Requirements List), հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է TASS-ը։
Նրա խոսքով՝ Սեուլի հնարավոր մասնակցությունը, լինի դա ուղղակի թե անուղղակի, կհետաձգի ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարները և լուրջ վնաս կհասցնի ռուս-կորեական հարաբերություններին։ «Այդ դեպքում մենք ստիպված կլինենք օգտվել պատասխան քայլերի իրավունքից», – նշել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Մոսկվայում զարմացած են Սեուլի հնարավոր մասնակցության մասին տեղեկություններից, քանի որ Հարավային Կորեան բազմիցս հայտարարել է, որ չի մասնակցում Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարման նախաձեռնություններին։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)