Mash․ Պոլինա Գագարինան կուտակել է 10 մլն ռուբլու հարկային պարտք
Հասարակություն
Ռուս երգչուհի Պոլինա Գագարինան 10 միլիոն ռուբլի պարտք ունի Դաշնային հարկային ծառայությանը։ Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը՝ նշելով, որ պարտքի պատճառով կարող են արգելափակվել երգչուհուն առնչվող երեք ընկերությունների հաշիվները։
Խոսքը վերաբերում է «Պոլինա Գագարինա», «Գագարաէվենթ» և «Ջեյսի-Գագարակոմ» ընկերություններին։ Հաղորդվում է, որ 2024 թվականին այս երեք կազմակերպությունները միասին ապահովել են շուրջ 450 միլիոն ռուբլու շրջանառություն։ Դրանք գործում են պարզեցված հարկման համակարգով։
Mash-ը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ընկերությունները ֆորմալ առումով բաժանված են, սակայն զբաղվում են համանման գործունեությամբ՝ կատարողական արվեստով, ինչը կարող է հարկային մարմինների մոտ առաջացնել բիզնեսի հնարավոր մասնատման կասկածներ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Little Big» խմբի մենակատար Իլյա Պրուսիկինը ևս հարկային պարտք ունի՝ 55 հազար ռուբլու չափով։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)