Դանիայում արձանագրվել է կետերի զանգվածային ափնետում․ պատճառը մնում է անհայտ
Աշխարհ
Դանիայում աճել են կետերի ափնետման դեպքերը․ երկրի արևմտյան ափին չորս կաշալոտ է հայտնվել ափին՝ Ֆանյո կղզու և Սկալինգեն թերակղզու միջև ընկած հատվածում։ Այս մասին գրում է Bornholms Tidende պարբերականը։
Գիտնականները առայժմ չեն կարողանում հստակ պարզաբանել, թե ինչն է հանգեցրել կետերի նման «ներխուժմանը» դանիական ջրեր։ Տարածքում տեղակայվել են տեղական ինքնապաշտպանական ստորաբաժանումներ՝ ինչպես մարդկանց անվտանգությունն ապահովելու, այնպես էլ կետերի ծնոտների հնարավոր գողությունը կանխելու նպատակով, հայտնում է Ritzau գործակալությունը։
Fjord & Bælt հետազոտական կենտրոնի տնօրեն Հայկո Բուխ-Իլինգի խոսքով՝ Դանիայի արևմտյան ափին կարող են լինել ևս կաշալոտներ, որոնք նույնպես կարող են հայտնվել ափին։ 2026 թվականի սկզբից ի վեր սա արդեն երրորդ նման դեպքն է․ առանձին կետեր ափ են նետվել նաև հունվարի 31-ին և փետրվարի 6-ին։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը