Ռուսական ապահովագրողներին արգելվել է ուղիղ համագործակցել հնդկական կլինիկաների հետ
Ռուսաստան
Հնդկաստանում մասնավոր բժշկական հաստատություններին արգելվել է 2026 թվականից ուղիղ համագործակցել ռուսական ապահովագրական ընկերությունների և ասիստանս-ծառայությունների հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (АТОР)՝ հղում անելով ոլորտի ընկերություններին։
«Եվրոինս Տուրիստական ապահովագրություն» ընկերությունը հաստատել է, որ նախկինում կիրառվող վճարումների ստանդարտ մեխանիզմը՝ ծառայողական ընկերության միջոցով, դադարել է գործել։ Եթե նախկինում սահմանափակումները վերաբերում էին միայն պետական կլինիկաներին, ապա այժմ արգելքը տարածվում է նաև մասնավոր բժշկական հաստատությունների վրա։
Նոր կարգով՝ Հնդկաստանում բուժման ծախսերը ռուս զբոսաշրջիկները ստիպված կլինեն ծածկել տեղական ասիստանս-ընկերությունների միջոցով։ Նման համակարգ արդեն գործում է Կուբայում և Դոմինիկյան Հանրապետությունում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսաստանցիները ռեկորդային թվով այցելություններ են կատարել Ասիայի երկրներից մեկ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru