HR-փորձագետը նշել է ռեզյումե ուղարկելու ամենավատ ժամանակը
Հասարակություն
Ռեզյումեի ուղարկման ճիշտ պահի ընտրությունը կարող է մինչև 30-40 տոկոսով բարձրացնել հարցազրույցի հրավեր ստանալու հավանականությունը։ Այս մասին «Մոսլենտա»-ին տված հարցազրույցում նշել է HR-փորձագետ Վալերիա Դոմանսկայան՝ ընդգծելով, որ ամենաանհաջող օրը երկուշաբթին է։
Փորձագետի խոսքով՝ երկուշաբթի օրերին նամակների ընթերցելիությունը միջինից ցածր է 20-25 տոկոսով, քանի որ հանգստյան օրերից հետո ռեկրուտերները բախվում են հարյուրավոր նամակների և առաջնահերթ խնդիրների։ Անհաջող ժամանակ է նաև ուրբաթը՝ ժամը 15:00-ից հետո, երբ աշխատակիցների մեծ մասն արդեն պատրաստվում է հանգստյան օրերին, իսկ ստացված դիմումները հաճախ մնում են առանց պատասխանի կամ կորչում ընդհանուր հոսքի մեջ։
Դոմանսկայան նշել է, որ տոնական օրերի նախօրեին և անմիջապես երկար հանգստյան օրերից հետո ևս ակտիվությունը ցածր է։ Լավագույն օրերը ռեզյումե ուղարկելու համար երեքշաբթիից հինգշաբթի են, հատկապես առավոտյան 9:00-11:00 և կեսօրից հետո 14:00-16:00 ժամերին։ Նա նաև խորհուրդ է տվել չուղարկել ռեզյումե գիշերվա ուշ ժամերին կամ վաղ առավոտյան, քանի որ դա կարող է կասկածներ առաջացնել թեկնածուի աշխատանքի և հանգստի հավասարակշռության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, փորձագետը շեշտել է, որ կարևորագույնը շարունակում է մնալ ռեզյումեի որակը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը