Քահանան փետրվարի 23-ի խնջույքները անվանել է անտեղի
Աշխարհ
Փետրվարի 23-ին նշվող Հայրենիքի պաշտպանների օրը խնջույքներ կազմակերպելը անտեղի է, քանի որ այդ օրը սկսվում է Մեծ պահքը։
Այս մասին հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցու ուսումնական կոմիտեի ղեկավար, պրոտոերեյ Մաքսիմ Կոզլովը՝ փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով՝ Մեծ պահքի ընթացքում հավատացյալներին խորհուրդ է տրվում հրաժարվել մսից, ձվից, կաթից և կաթնամթերքից, ինչպես նաև՝ ձկից (բացառությամբ որոշ օրերի)։
Այս սահմանափակումները տարածվում են նաև աշխարհիկ տոների վրա, այդ թվում՝ փետրվարի 23-ին։ Ընդ որում, այս տարի տոնը համընկնում է Մեծ պահքի առաջին շաբաթվա հետ, որը համարվում է ամենախիստ շրջանը։ «Մեծ պահքի առաջին օրը, անկախ նրանից՝ ինչ քաղաքացիական կամ անձնական տոն է համընկնում, չի համապատասխանում ուրախ միջոցառումների և խնջույքների կազմակերպմանը», — նշել է պրոտոերեյը՝ հավելելով, որ զինվորներին հարգանքի տուրք մատուցելու այլ ձևեր ևս կան։
Ավելի վաղ Ռուս ուղղափառ եկեղեցին կոչ էր արել նաև դպրոցականներին հեռու պահել Մասլենիցայի խրտվիլակի այրման ավանդույթից։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը