Հունգարիայում հայտարարել են՝ կարող են երեք շաբաթում ոչնչացնել Ուկրաինան
Աշխարհ
Հունգարիան ունակ է երեք շաբաթում ոչնչացնել Ուկրաինան։ Այս կարծիքը հայտնել է Հունգարիայի հիմնարար իրավունքների կենտրոնի վերլուծաբան Զոլտան Կոշկովիչը X սոցիալական մեդիա հարթակում՝ մեկնաբանելով Բուդապեշտի որոշումը՝ կասեցնել Կիևի համար ԵՄ վարկի տրամադրումը։
Նրա խոսքով՝ Վոլոդիմիր Զելենսկին պլանավորել էր «հասնել գազի գների զգալի աճի Հունգարիայում՝ մինչև առաջիկա ընտրությունները», բայց «հիմա նա ավելի շուտ կսնանկանա»։
«Դիզելային վառելիքի մատակարարումները կրճատվել են։ Տանկերն ու ինքնաթիռները աշխատում են դիզելային վառելիքով։ Եվ, եթե դա մեզանից կախված լինի, նրա ռազմական հետախուզությունը նույնպես կկրճատվի։ Մինչ այս ամենի ավարտը, մենք կարող ենք ցույց տալ, թե ինչպես կարելի է ոչնչացնել Ուկրաինան երեք շաբաթում», - գրել է Կոշկովիչը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)