Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարվել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել երկրի մայրաքաղաքում արտակարգ դրության ռեժիմի կիրառմանը՝ կապված քաղաքային կոյուղաջրերի՝ Պոտոմակ գետ արտահոսքի հետ: Այս մասին հաղորդում է Ֆեդերալ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (FEMA):
Այս միջոցը գործակալությանը հնարավորություն է տալիս համակարգել տեղական իշխանությունների բոլոր գործողությունները՝ արտակարգ իրավիճակի հետևանքների դեմ պայքարելու և տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով:
Հունվարի կեսին Մերիլենդ նահանգում կոյուղատարի պայթյունի հետևանքով Պոտոմակ գետ է լցվել մոտ 886 000 խմ կոյուղաջրեր:
Փետրվարին ԱՄՆ վարչակազմի ղեկավարն ընդգծել էր, որ Մերիլենդում «զարգանում է լայնամասշտաբ էկոլոգիական աղետ», և քննադատել նահանգի ղեկավարությանը՝ մեղադրելով նրանց ոչ կոմպետենտության մեջ:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը