Պեսկովը սպառնացել է Էստոնիային միջուկային հարվածով
Աշխարհ
Մոսկվան միջոցներ կձեռնարկի, եթե Էստոնիայի տարածքում տեղակայվի Ռուսաստանի դեմ ուղղված միջուկային զենք, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե Էստոնիայի տարածքում լինի մեզ վրա թիրախավորված միջուկային զենք, ապա Էստոնիայի տարածքը կթիրախավորվի մեր միջուկային զենքով։ Եվ Էստոնիան պետք է դա հստակ հասկանա», — ասել է նա։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան միշտ կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ իր անվտանգությունն ապահովելու համար, առավել ևս՝ միջուկային զսպման ոլորտում։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի սպառնում եվրոպական երկրներին։
Չորեքշաբթի օրը Էստոնիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Էստոնիան պատրաստ է իր տարածքում տեղակայել միջուկային զենք։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը