Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 46 ռուսաստանցիների և երկու իրանցիների նկատմամբ
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 46 Ռուսաստանի քաղաքացիների, երկու Իրանի քաղաքացիների և 44 ռուսական ընկերությունների նկատմամբ, գրում է Euromedia24–ը։
46 Ռուսաստանի քաղաքացիների, երկու Իրանի քաղաքացիների և 44 ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանագիրը հրապարակվել է Զելենսկու կայքում շաբաթ օրը։
Փաստաթղթերի հավելվածներում ներառված են արդյունաբերության, մեքենաշինության և գիտական հետազոտությունների ոլորտներում գործող ընկերությունները։Կիևի կողմից սահմանված պատժամիջոցները ավանդաբար ներառում են Ուկրաինայում ակտիվների սառեցում, լիցենզիաների չեղարկում, պաշտոնական այցերի չեղարկում, մտավոր սեփականության փոխանցման արգելք, առևտրային համաձայնագրերի, մշակութային փոխանակման և գիտական համագործակցության դադարեցում, ինչպես նաև նրանց զրկում Ուկրաինայի բոլոր պետական պարգևներից։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը