ՀՀ-ից Վրաստան 64 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա է ներմուծվել
Հասարակություն
Վրաստանի ազգային վիճակագրության գրասենյակի (Geostat) տվյալներով՝ 2026 թվականի հունվարին Վրաստանը կտրուկ ավելացրել է էլեկտրաէներգիայի ներմուծումը, որի արժեքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 157%-ով՝ հասնելով 22.5 միլիոն դոլարի։
Հայաստանից Վրաստան է ներմուծվել փոքր քանակությամբ՝ 64 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Վրաստան էլեկտրաէներգիայի ներմուծման ցուցանիշով առաջատարը Ռուսաստանն է` ներմուծման ծավալը հունվարին կազմել է 389 միլիոն կՎտ/ժ։
2026 թվականի հունվարին Վրաստանը Թուրքիայից գնել է աննախադեպ մեծ քանակությամբ՝ 119 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որի համար վճարել է ավելի քան 10 միլիոն դոլար։
Նշենք, որ Ադրբեջանից հունվարին ներմուծում գրեթե չի եղել:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը