Իրանը ԵՄ երկրների ռազմաօդային ուժերը ճանաչել է` որպես ահաբեկչական կազմակերպություններ
Աշխարհ
Իրանի իշխանությունները Եվրամիության ռազմաօդային և ռազմածովային ուժերը ճանաչել են` որպես ահաբեկչական կազմակերպություններ։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նախարարությունը նշել է, որ որոշումը կայացվել է ԱՄՆ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու դեմ պատասխան միջոցառումների մասին օրենքի հիման վրա՝ բացատրելով, որ օրենքը ներառում է նաև ԱՄՆ որոշումը սատարած այլ երկրների նկատմամբ միջոցառումներ։
Փետրվարի 19-ին Եվրամիության խորհուրդը ԻՀՊԿ-ն ներառեց ահաբեկչական կազմակերպությունների իր ցուցակում։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)