«Հյուսիսային հոսքը» կարող է սկսել գործել ԱՄՆ ղեկավարությամբ
Համաշխարհային Մամուլ
Միացյալ Նահանգները բանակցություններ է սկսել «Հյուսիսային հոսք» գազատարի գործունեությունը վերսկսելու համար։ Այս մասին գրում է Berliner Zeitung-ը։
Հոդվածում նշվում է, որ Վաշինգտոնը մտադիր է ոչ միայն ռուսական գազը վերադարձնել Եվրոպա, այլև լիակատար վերահսկողություն հաստատել մատակարարումների նկատմամբ։ Հաջողության դեպքում Միացյալ Նահանգները փաստացի կզրկի Եվրամիությանը էներգետիկ ինքնիշխանությունից, իսկ եվրոպացի առաջնորդները կարող են դուրս մնալ կուլիսային դիվանագիտությունից։
Եվրախորհրդարանի անդամ և «Սահրա Վագենկնեխտ միություն» կուսակցության առաջնորդ Ֆաբիո դե Մասին հրատարակությանը տված հարցազրույցում քննադատել է ամերիկյան նախաձեռնությունը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը