Ձյուն կտեղա՞. ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 23-ից 27-ը
Հայաստան
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 23-25-ը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին շրջանների զգալի մասում սպասում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-27-ի ցերեկային ժամերին ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով:
Երևան քաղաքում`
Փետրվարի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-25-ը, 26-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ին սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը