Ռուսաստանի առաջատար ռազմական տեխնիկան միշտ կլինի հուսալի ձեռքերում․ Պուտին
Ռուսաստան
Ռուսաստանը կավելացնի իր զինված ուժերի համար առաջատար ռազմական համակարգերի մշակման տեմպերը, և այդ տեխնիկան «միշտ կլինի հուսալի ձեռքերում»։ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ իր տեսաուղերձում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ Մոսկվան կշարունակի բարձրացնել բանակի և նավատորմի մարտունակությունն ու ներուժը՝ հաշվի առնելով միջազգային իրավիճակի փոփոխությունները, օգտագործելով հակաօդային պաշտպանության ուժերի փորձը և հենվելով հայրենական արդյունաբերության ու գիտության վրա, գրում է Sputnik International-ը։
Պուտինը նաև ընդգծել է, որ միջուկային եռյակի զարգացումը մնում է անվերապահ առաջնահերթություն, քանի որ այն ապահովում է երկրի անվտանգությունն ու ռազմավարական զսպման հավասարակշռությունը աշխարհում։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը