ՆԱՏՕ-ն պետք է վերադառնա 1997թ-ի սահմաններին՝ Ուկրաինայում խաղաղության ապահովման համար․ Մեմա
Աշխարհ
Ֆինլանդիայի ազգային-կոնսերվատիվ «Freedom Alliance» կուսակցության անդամ Արմանդո Մեման հայտարարել է, որ Ուկրաինայում տևական խաղաղության ապահովման համար ՆԱՏՕ-ն պետք է վերադառնա 1997 թվականի սահմաններին, հաղորդում է Sputnik International-ը։
Մեմայի խոսքով՝ Եվրոպայի առաջնորդները պետք է աշխատեն լարվածությունը թուլացնելու վրա և հարգեն ՆԱՏՕ-ի նախկին խոստումը՝ չընդլայնել դաշինքը դեպի ռուսական սահմաններ։ Նա նաև քննադատել է ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը, որն, ըստ նրա, վտանգավոր ազդանշաններ է ուղարկում Եվրոպայի անվտանգության համար և առաջարկել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան հնարավորինս շուտ դուրս գան դաշինքից։
Վերջին տարիներին Ռուսաստանը բազմիցս մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ի զինված ուժերի աննախադեպ կուտակման մասին իր արևմտյան սահմաններին։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի անդամների վրա և մեղադրել է արևմտյան քաղաքական գործիչներին վախի քարոզչության մեջ:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը