Բրազիլիան չի ձգտում «նոր սառը պատերազմի». Բրազիլիայի նախագահ
Աշխարհ
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլան հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում «նոր սառը պատերազմ» և կոչ է արել ԱՄՆ-ին հարգել բոլոր երկրների հավասար դիրքերը, հաղորդում է AL-JAZEERA-ն։
Լուլան, ով ավարտել է իր այցը Հնդկաստան, ընդգծել է, որ Բրազիլիան դեմ է արտաքին միջամտություններին և առաջնահերթություն է տալիս խաղաղությանը։ «Մենք չենք ուզում միջամտություն ուրիշ երկրներին, մենք ուզում ենք, որ բոլոր երկրները հավասարապես դիտվեն», – ասել է նա լրատվական ասուլիսում։
Նախագահը նշել է, որ մարտի սկզբին նախատեսում է հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում, որի ընթացքում կքննարկվեն առևտրի, միգրացիայի և ներդրումների հարցեր։ Լուլայի խոսքով՝ Բրազիլիան ցանկանում է «ապրել խաղաղության մեջ, ստեղծել աշխատատեղեր և բարելավել ժողովրդի կյանքը»: «Աշխարհը կարիք ունի խաղաղության, ոչ թե նոր ճգնաժամերի», – հավելել է նա։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը