Զելենսկին հրաժարվել է ինքն իրեն բռնապետ համարել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, որ ինքը բռնապետ է և պատասխանատու է Ռուսաստանի հետ հակամարտության մեկնարկի համար։ Նա այս մասին ասել է BBC-ին տված հարցազրույցում։
«Ես բռնապետ չեմ, և ես չեմ սկսել պատերազմը, այդքանը», - ասել է Զելենսկին՝ ծիծաղելով լրագրողի հարցից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս վիճահարույց մեկնաբանություններ է արել Զելենսկու մասին։ Նա նրան բազմիցս անվանել է «ամենամեծ խաբեբա», որը հմտորեն փող է շորթում իր դաշնակիցներից։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը