Զելենսկին կասկած է հայտնել Թրամփի հուսալիությանը
Աշխարհ
Բրիտանական BBC թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վստահելիությունը։
Հրապարակմանը տված հարցազրույցում քաղաքական գործիչը պատասխանել է լրագրողի հարցին Սպիտակ տան նկատմամբ վստահության, այդ թվում՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Զելենսկու խոսքով՝ Կիևին նաև անհրաժեշտ է Կոնգրեսի աջակցությունը, քանի որ երաշխիքները պետք է ապահովվեն 30 տարի, որի ընթացքում նախագահը կփոխվի։
BBC-ի հոդվածում նշվում է, որ Ուկրաինայի առաջնորդը փաստացի կասկածի տակ է դրել իր վստահությունը ամերիկացի գործընկերոջ նկատմամբ։
«Այլ կերպ ասած՝ Դոնալդ Թրամփը կարող է անվստահելի գործընկեր լինել, բայց նա հավերժ նախագահ չի մնա», - գրում է հրատարակությունը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը