Ռուսաստանի երեք օդանավակայաններում վերացվել են թռիչքների սահմանափակումները
Ռուսաստան
Ռուսաստանի Իժևսկի, Կազանի և Նիժնեկամսկի (Բեգիշևո) օդանավակայաններում վերացվել են օդանավերի ընդունման և մեկնման ժամանակավոր սահմանափակումները։ Այս մասին հաղորդում է «Говорит Росавиация» Telegram ալիքը՝ նշելով, որ օդանավակայանները վերադարձել են բնականոն աշխատանքային ռեժիմի։
Փետրվարի 23-ի գիշերը նշված օդանավակայաններում թռիչքները դադարեցվել էին անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պատճառով։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ին սահմանափակումները հանվել են, և օդային հաղորդակցությունը վերականգնվել է։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նույն գիշերը Ռուսաստանի տարածքում խոցվել է 152 ուկրաինական անօդաչու սարք։ Ուկրաինական զինված ուժերը նաև հարվածներ են հասցրել Ադիգեային, ինչի հետևանքով ժամանակավորապես սահմանափակվել էր Սոչիի, Գելենջիկի և Կրասնոդարի օդանավակայանների աշխատանքը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը