ՄԱԿ-ը փակել է Նյու Յորքի գրասենյակը
Աշխարհ
ՄԱԿ-ի կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Նյու Յորքում գտնվող Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր գրասենյակը փակ կլինի երկուշաբթի՝ փետրվարի 23-ին, ձնաբքի պատճառով։
ՄԱԿ-ը բացատրել է, որ այս որոշումը կայացվել է քաղաքային պաշտոնյաների և Ազգային օդերևութաբանական ծառայության կողմից ձնաբքի, ուժեղ քամու և վատ տեսանելիության մասին նախազգուշացումների հիման վրա։
Կազմակերպությունը նշել է, որ իր աշխատակիցները հնարավորության դեպքում կաշխատեն հեռակա կարգով։ Բոլոր նախատեսված հանդիպումները կվերանշանակվեն։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը