Ուկրաինան վերածվում է այրիների և որբերի երկրի․ CNN
Աշխարհ
Ուկրաինան բախվում է ժողովրդագրական աղետի և «վերածվում է այրիների և որբերի երկրի», - հաղորդել է CNN-ը։
Ռուս-ուկրաինական հակամարտության չորրորդ տարելիցին ընդառաջ` Ուկրաինայում ծնելիության մակարդակը կտրուկ անկում է ապրում, ավելի ու ավելի շատ մարդիկ են ունենում անպտղության խնդիրներ կամ հետաձգում են երեխա ունենալը։ Միևնույն ժամանակ, պատերազմական գոտում զոհերը աճում են, և միլիոնավոր փախստականներ այժմ բնակություն են հաստատել արտասահմանում։ Արդյունքում` ստացվում է աշխարհի ամենածանր ժողովրդագրական ճգնաժամերից մեկը։
«Սա աղետ է։ Ոչ մի երկիր չի կարող գոյություն ունենալ առանց մարդկանց», - CNN-ին ասել է ուկրաինացի առաջատար դեմոգրաֆ Էլլա Լիբանովան՝ նշելով, որ նույնիսկ 2022 թվականի փետրվարից առաջ Ուկրաինայի բնակչության խտությունը ցածր էր և շատ անհավասարաչափ բաշխված։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը