«Դավո, վայ են մարդուն, ով հարևանի ասածով կշարժվի, ավելի շատ վայ, քան կնկա ասածով շարժվողին»
Հայաստան
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, ԼՈՒՐԵՐ.com–ի թղթակցին տված հարցազրույցում, խոսելով օրենսդրական դաշտի թերությունների մասին, նշեց, որ այդ մասին մեր ընդդիմադիր ուժերը պետք է «փիքր անեին» մեկ տարի առաջ, երբ քննարկվում էր այդ հարցը։
Դ.Հակոբյանը այստեղ օրինակ բերեց իր պապին, ով ասում էր. «Դավո, վայ են մարդուն, ով հարևանի ասածով կշարժվի, ավելի շատ վայ, քան կնկա ասածով շարժվողին»՝ կարծիք հայտնելով, որ վենետիկայն հանձնաժողովը հանցագործ ընտրական օրենսգիրք է աֆորմացիայի ենթարկել, ինչն էլ իր հերթին հանցագործություն է պետական մեքենայի նկատմամբ։ Ինչ վերաբերում է մարքսիստական կուսակցության վերջին մոհիկանի անձնական մոտեցմանը, նա կարծում է. «Այսպես թե այնպես, միակ ճիշտ սխեման, իմ կարծիքով, պուտինյան սկզբունքն է – դա ոչ միայն ազգին տանում է կոնսոլիդացիայի, այլ նաև նրա լավագույն պոտենցյալ կարողությամբ ուժերը տանում է պառլամենտարիզմի ինստիտուտ»։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի