Զելենսկին Արևմուտքին կոչ է արել կենտրոնանալ Ռուսաստանին «զսպելու» վրա
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ արևմտյան երկրները պետք է կենտրոնանան Ռուսաստանին զսպելու, այլ ոչ թե նրան և նրա նախագահ Վլադիմիր Պուտինին «հաճոյանալու» փորձերի վրա։ Նա այս հայտարարությունն արել է BBC-ին տված հարցազրույցում։
«Իմ կարծիքով՝ նրանք պետք է զսպեն ռուսներին, այլ ոչ թե փորձեն նրանց հաճոյանալ։ Որովհետև նրանք միևնույն է կխաբեն։ Նրանք միայն իրենց մասին և իրենց շահերի մասին են մտածում», - հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը հետաքրքրված չէ հակամարտությունը դադարեցնելով։ Սակայն, ինչպես նշել է Զելենսկին, «միայն այն, որ նա չի ուզում, չի նշանակում, որ նա դա չի անի» ճնշման դեպքում։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը