Իսրայելի վարչապետը հայտարարել է ռադիկալ իսլամական ուժերի դեմ «համաշխարհային դաշինք» ստեղծելու մասին
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Մերձավոր Արևելքում և դրա շուրջ ռադիկալ իսլամական ուժերի դեմ ուղղված լայնածավալ դաշինք ձևավորելու ծրագրի մասին, հաղորդում է Իրանի պետական լրատվական գործակալությունը (IRNA)։
Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակը տարածաշրջանում ծայրահեղական խմբավորումների ազդեցության զսպումն է։ Նեթանյահուն նշել է, որ դաշինքը պետք է միավորի այն պետություններին, որոնք համընկնող դիրքորոշում ունեն անվտանգության մարտահրավերների և տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ։
Վարչապետի գնահատմամբ՝ նման համագործակցությունը կարող է ամրապնդել մասնակից երկրների անվտանգությունն ու երկարաժամկետ կայունությունը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը