ԱՄՆ-ում Մեքսիկայում թմրակարտելի առաջնորդի վերացումը անվանել է «մեծ իրադարձություն»
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն X սոցիալական մեդիա հարթակում հայտարարել է, որ մեքսիկական «Խալիսկո Նոր Սերունդ» (CJNG) թմրավաճառական կարտելի առաջնորդ Ռուբեն Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի՝ նույն ինքը Էլ Մենչոյի սպանությունը «մեծ իրադարձություն» էր։
«Ինձ հենց նոր տեղեկացրին, որ Մեքսիկայի անվտանգության ուժերը վերացրել են «Էլ Մենչոյին»՝ ամենաարյունալի և անողոք թմրավաճառներից մեկին։ Սա մեծ իրադարձություն է Մեքսիկայի, Միացյալ Նահանգների, Լատինական Ամերիկայի և ամբողջ աշխարհի համար», - գրել է Լանդաուն։
Նա նշել է, որ «լավ տղաները ավելի ուժեղ էին, քան վատ տղաները»։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը