Հունգարիան հայտնում է․ «Դրուժբա» նավթամուղը տեխնիկապես պատրաստ է, սակայն Ուկրաինան չի վերականգնում տարանցումը
Աշխարհ
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Ռուսաստանը տեղեկացրել է՝ «Դրուժբա» նավթամուղի բոլոր վնասները վերականգնվել են, և այն լիովին պատրաստ է շահագործման, հաղորդում է TASS-ը։
Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով առաջացած անսարքությունները վերացվել են, և նավթամուղը տեխնիկապես կարող է գործել ամբողջությամբ։
Սիյարտոն ընդգծել է, որ նավթի տարանցման վերականգնումը կախված է բացառապես Ուկրաինայի որոշումից՝ նշելով, որ Կիևի կողմից փոխադրումների չվերսկսումը «քաղաքական շանտաժ է» Հունգարիայի նկատմամբ, քանի որ հարցը, ըստ նրա, քաղաքական է, ոչ թե տեխնիկական։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը