Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհը ներքաշվում է նոր սպառազինության մրցավազքի մեջ
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհը կրկին ներքաշվում է անխոհեմ սպառազինության մրցավազքի մեջ, այդ թվում՝ միջուկային ոլորտում, հաղորդում է TASS-ը՝ հղում անելով BelTA գործակալությանը։
Նրա խոսքով՝ Եվրոպայում անվտանգությունն ապահովող նախկին զսպումների և հակակշիռների համակարգը քանդվել է, իսկ արևմտյան երկրները խթանում են ռազմական հիստերիան՝ ավելացնելով պաշտպանական ծախսերը և արագացնելով ռազմականացումը։
Լուկաշենկոն ընդգծել է, որ ներկայիս միջազգային իրավիճակը հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և կոչ է արել ամեն ինչ անել՝ նոր համաշխարհային բախումը կանխելու համար։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը